Հայաստան

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

1 րոպեի ընթերցում

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Համացանցում օգոստոսի 12-ին տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է անձը հոգեբանական ճնշում գործադրում անչափահասի նկատմամբ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքին առնչվող անձանց ինքնությունները։ 

«Անչափահասը, նրա ծնողները և դեպքի մյուս մասնակիցները հրավիրվել են Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Պարզվել է, որ անչափահասը սոցիալական հարթակներից մեկում խանութներից մեկի վերաբերյալ վիրավորական գրառում է կատարել, ինչից հետո խանութի սեփականատերը, նրան պատժելու նպատակով, հոգեբանական ճնշում է գործադրել նրա նկատմամբ, ապա տեսագրել կատարվածը և տեսանյութը տեղադրել համացանցում»,-տեղեկացրին ՆԳՆ-ից։

 Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում