Յակուտիայում հրդեհներն ընդգրկել են գրեթե 1 միլիոն հեկտար տարածք

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Յակուտիայում մոլեգնող անտառային հրդեհների ընդգրկած մակերեսը հասել է գրեթե 1 միլիոն հեկտարի, հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Օգոստոսի 11-ի առավոտվա դրությամբ տարածաշրջանում գրանցված է 73 անտառային հրդեհ 11 շրջանում։ Կրակի ընդգրկած ընդհանուր մակերեսը հասել է 982 774,5 հեկտարի։ Ընդ որում, ակտիվ այրման մակերեսը կազմում է 1 474,2 հեկտար։ Անցած օրը գործող հրդեհների թիվը մնացել է նախկին մակարդակում. վերացվել է երկու օջախ, միաժամանակ բռնկվել է երկու նորը։ Ընդ որում, հրդեհների ընդհանուր մակերեսն ավելացել է 13 535,5 հեկտարով», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հրդեհների մարմանը և իրադրության մշտական վերահսկողությանը մասնակցում են 594 մարդ և 72 միավոր տեխնիկա։

Այս պահին բնակավայրերի և տնտեսական օբյեկտների համար սպառնալիք չկա, բնակավայրերում ծուխ չի արձանագրվել: Հաղորդվում է, որ հակահրդեհային պաշտպանության բոլոր կանխարգելիչ միջոցառումները կատարված են, բոլոր բնակավայրերը գտնվում են հրշեջ պահպանության ստորաբաժանումների պաշտպանության ներքո:

Հայերեն Русский

Վարչապետն անդրադարձել է ապագայում երկաթուղին մինչև Կապան հասցնելու հեռանկարին

Սոչիի ափերին լցանավին հարվածի հետևանքով առաջացած բաց կրակը մեկուսացվել է, ջրատարածքի աղտոտում չկա

Հայտարարվել է մրցույթ Երասխի հատվածում երկաթուղին վերականգնելու համար․ Փաշինյան

Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում՝ հանուն իր իրավունքների պաշտպանության. Փեզեշքիան

Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ

Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել․ Փաշինյան

Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 12-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Իրանը մտադիր է փակել Հորմուզի նեղուցով նավագնացության «անօրինական երթուղիները»

Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Սև ծովում նավագնացության անվտանգությունը

Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի խոսքերը ֆրանսիական միջուկային հրթիռի փորձարկման վերաբերյալ