Հայաստան

Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրի քաղաքի տներից մեկում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը

1 րոպեի ընթերցում

Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրի քաղաքի տներից մեկում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը

Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունը։ 

«Օգոստոսի 10-ին՝ ժամը 14։27-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հնոցավան փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 70 քմ)։ Հրդեհը մեկուսացվել ժամը 14:42-ին է, մարվել՝ 15:07-ին։ Այրվել են տանիքից մոտ 50 քմ հատված և չորս արևային վահանակ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում