Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն տնային խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը շվեյցարական «Սիոն»-ի հետ

2 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գավաթակիր Երևանի «Նոա»-ն սեփական հարկի տակ ընդունեց շվեյցարական «Սիոն»-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կայացած հանդիպման մեկնարկին «Սիոն»-ի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում, և նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Հելդերը։ Սակայն 13-րդ րոպեին «Սիոն»-ը հակագրոհներից մեկի արդյունքում վերականգնեց հաշվի հավասարությունը։ Գոլի հեղինակ դարձավ Բոտելին։ Առաջին կեսի 20-րդ րոպեին մրցակցի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց Գոռ Մանվելյանը և «Նոա»-ի երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։ Րոպեներ անց «Սիոն»-ը մնաց 10 ֆուտբոլիստով. երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Հեֆտին։

Երկրորդ կեսում արդեն «Նոա»-ն ևս մնաց 10 ֆուտբոլիստով. կարմիր քարտով հեռացվեց Մամբոն։ Հայաստանի գավաթակրին այդպես էլ չհաջողվեց կրկին առաջ անցնել հաշվի մեջ, իսկ «Սիոն»-ը նույնպես չկարողացավ իրացնել ստեղծած պահերը։

«Նոա» – «Սիոն»` 2:2։

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ Շվեյցարիայում։

 

Հայերեն

Լևոն Աբրահամյանը՝ Հայաստանի նկարիչների միության նոր նախագահ

Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած երկու պատերազմների ընթացքում զոհվել է առնվազն 428 երեխա և դեռահաս

Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասին

Հայաստանում կստեղծվի կիբեռանվտանգության կամպուս. ծրագիրը կիրականացվի Ֆրանսիայի և ԵՄ-ի աջակցությամբ

Կայացավ ՀՆՄ 21-րդ համագումարը

Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն

Հունաստանի ամենահեղինակավոր Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես

«Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի փոփոխությունը չի ազդում ընկերության գործառնական գործունեության վրա

Հայաստանն ԱԲ ոլորտում կարող է համաշխարհային թատերաբեմ դուրս գալ․ ՀՀ վարչապետի և NVIDIA-ի փոխնախագահի մասնակցությամբ քննարկում է անցկացվել