Չինաստանի հյուսիսարևմտյան մասում տասը հազար մարդ տուժել է հորդառատ անձրևներից

1 րոպեի ընթերցում

Չինաստանի հյուսիսարևմտյան Շենսի նահանգում երկարատև հորդառատ անձրևների հետևանքով տուժել է մոտ 10 000 մարդ, մեկը՝ մահացել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ հուլիսի 30-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում նահանգի մի շարք շրջաններում տեղացած երկարատև ու հորդառատ անձրևները մեծ ավերածությունների պատճառ են դարձել։ Ամենից շատ տուժել է Ժաշուի (Zhashui) գավառը։

«Այս պահի դրությամբ հաստատվել է մեկ զոհի մասին տեղեկությունը, իսկ փրկարարական խմբերն ակտիվորեն որոնում են ևս երկու մարդու։ Օգոստոսի 6-ի նախնական տվյալներով՝ աղետից տուժել է 3 հազար 718 տնային տնտեսություն և 9 հազար 901 մարդ. վնասվել է գետի 16,2 կիլոմետր երկարությամբ պատնեշ, ինչպես նաև արձանագրվել է ճանապարհների փլուզման 29 դեպք», - ասվում է հայտարարության մեջ։

 

Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները