Ռուսաստան

Ռուսաստանի ու Բրազիլիայի նախագահները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի ու Բրազիլիայի նախագահները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի միջև հեռախոսազրույց է անցկացվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը՝ մանրամասնելով, որ զրույցը տեղի է ունեցել բրազիլական կողմի նախաձեռնությամբ։

Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ հաշվի առնելով այս տարվա սկզբին Բրազիլիայում կայացած ռուս-բրազիլական բարձր մակարդակի հանձնաժողովի նիստի արդյունքները և այլ շփումներ: 

Հատուկ ուշադրություն կդարձվի փոխադարձ առևտրի ընդլայնմանը և դիվերսիֆիկացմանը: 

Նախագահները նաև մտքեր են փոխանակել միջազգային արդիական հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: 

«Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել իր բրազիլացի գործընկերոջը՝ ուկրաինական հակամարտության քաղաքական և դիվանագիտական ​​լուծում գտնելուն նպաստելու իր հանձնառության համար: Առաջնորդները հաստատել են, որ Ռուսաստանը և Բրազիլիան ունեն նմանատիպ մոտեցումներ համաշխարհային օրակարգի բազմաթիվ հիմնարար հարցերի վերաբերյալ: Նրանք համաձայնել են շարունակել համակարգումը ՄԱԿ-ի և այլ բազմակողմ ձևաչափերի շրջանակներում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում