Կասեցվել է Երևանի Անդրանիկի 73/1 հասցեում գործող «88» սուպերմարկետի հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը

2 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերության Երևանի Անդրանիկի 73/1 հասցեում գործող «88» սուպերմարկետի հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից,  տեսուչների կողմից անցկացվող վերահսկողության ընթացքում այստեղ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ՝   արտադրամասի դասավորվածությունը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, պատերն ունեցել են վնասված հատվածներ, մակերևույթը պատված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,  առաստաղներն ապահով չեն եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը։

Գործող արտադրամասում չի եղել օդափոխության համակարգ,  շինությունների որոշ հատվածում կոյուղու համակարգը նախագծված և կառուցված չի եղել այնպես, որ բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը։  

Տեսչական մարմինը տեղեկացնում է նաև, որ սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումները, բեռնարկղերը վնասված են եղել՝ հնարավորություն չտալով իրականացնելու դրանց պատշաճ լվացման, մաքրման, ախտահանման աշխատանքներ,  արտադրամասում պահվել են անձնական իրեր, սննդամթերքի արտադրությունում չօգտագործվող նյութեր և պարագաներ:

«ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հացի ու տորթերի արտադրության արտադրամասը օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Հայերեն

Բենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ․ դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿ

Իսպանիան հայտնել է Սեուտայից գրեթե բոլոր անօրինական ներգաղթյալների Մարոկկո վերադառնալու մասին

Հայաստանը կարևոր գործընկեր է. Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու առիթով

Կոնգոյում էբոլա վիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1700-ը

Ղազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ճապոնիայի կառավարությունը 153 մլն դոլար կհատկացնի երկրաշարժի հետևանքների վերացման համար

Ճապոնիան Հյուսիսային Կորեան լուրջ սպառնալիք է համարում երկրի անվտանգության համար

Սևան համայնքի բյուջեն օգոստոսի 1-ի դրությամբ կատարվել է 101,4 տոկոսով

Շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության բացահայտում բենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Հայկ Կոնջորյանին ընտրելու քվեարկությանը