1 րոպեի ընթերցում
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 4-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 5-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք տարածքների ջրամատակարարումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից։
Վերոնշյալ տարածքներն են՝
Դավթաշեն վարչական շրջան՝ Դավթաշեն 1-4 զանգվածներ, Եղվարդի խճուղու Ձոր-1, Ձոր-2 թաղամասեր, Դավթաշեն 1-10, Հ.Մելքումով, Ա.Միկոյան, Փիրումյաններ փողոցներ, Օլիմպավան և Reebok մարզահամալիրներ, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենք։
Աջափնյակ վարչական շրջան՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասեր, Ալիխանյան Եղբայրներ փողոց, Հալաբյան 22-38 համարներ՝ իրենց կոտորակներով, Մարգարյան 7 համար։
Կոտայքի մարզ՝ Զովունի գյուղի 21-37 փողոցներ, Պռոշյան, Քասախ գյուղեր: