Հայաստան

Երևանում և Կոտայքի մարզում մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

1 րոպեի ընթերցում

Երևանում և Կոտայքի մարզում մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 4-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 5-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք տարածքների ջրամատակարարումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից։

Վերոնշյալ տարածքներն են՝

Դավթաշեն վարչական շրջան՝ Դավթաշեն 1-4 զանգվածներ, Եղվարդի խճուղու Ձոր-1, Ձոր-2 թաղամասեր, Դավթաշեն 1-10, Հ.Մելքումով, Ա.Միկոյան, Փիրումյաններ փողոցներ, Օլիմպավան և Reebok մարզահամալիրներ,  ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենք։

Աջափնյակ վարչական շրջան՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասեր, Ալիխանյան Եղբայրներ փողոց, Հալաբյան 22-38 համարներ՝ իրենց  կոտորակներով, Մարգարյան 7 համար։

Կոտայքի մարզ՝ Զովունի գյուղի 21-37 փողոցներ, Պռոշյան, Քասախ գյուղեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում