Ռուսաստան

Անօդաչու թռչող սարքերը կրկին գրոհել են Wildberries-ի պահեստներից մեկի վրա

1 րոպեի ընթերցում

Անօդաչու թռչող սարքերը կրկին գրոհել են Wildberries-ի պահեստներից մեկի վրա

ՌԴ Վլադիմիրի մարզի ղեկավար Ալեքսանդր Ավդեևը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարձակման թիրախ է դարձել մարզի պահեստային համալիրներից մեկը։

«Սոբինսկի շրջանում ԱԹՍ-ն հարձակվել է պահեստային համալիրի վրա։ Կան ավերածություններ, հրդեհ է բռնկվել։ Մարդիկ տարհանվել են», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, օգոստոսի 3-ի առավոտյան Max-ի իր ալիքում գրել է Ավդեևը։

Նահանգապետը նշել է, որ մարզում շարունակում է պահպանվել անօդաչու սարքերի վտանգը և բնակիչներին կոչ է արել պահպանել անվտանգության միջոցները։

Wildberries-Russ ընկերության մամուլի ծառայությունն էլ հայտնել է, որ Վլադիմիրի մարզում գտնվող ընկերության լոգիստիկ օբյեկտում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։

«Դեպքի վայրում աշխատում են հրշեջ ջոկատները։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան», - ասվում է հաղորդագրության մեջ։ Ընկերության տեղեկացմամբ՝ մարդիկ տարհանվել են։

Հաղորդագրության համաձայն՝ Wildberries-Russ-ը վերակազմավորել է իր լոգիստիկ շղթաները, և մատակարարումների ընդունումն ու պատվերների առաքումն իրականացվում են ընկերության այլ օբյեկտների միջոցով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում