Փրկարարները Դավթաշենի շենքերից մեկի նկուղից մոտ 25 տոննա ջուր են հեռացրել

1 րոպեի ընթերցում

Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղից փրկարարները հեռացրել են մոտ 25 տոննա ջուր։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շենքի նկուղ ջուր է լցվում։

Դեպքի վայր է մեկնել ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բակում վնասվել է ջրատար խողովակը, ինչի հետևանքով ջուրը բարձր ճնշմամբ լցվել է նկուղ։

Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր։

Հայերեն