Միացյալ Նահանգներ

Առաջիկա շաբաթներին ԱՄՆ-ը կփորձի պարզել՝ հնարավոր է արդյոք վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները. Ռուբիո

2 րոպեի ընթերցում

Առաջիկա շաբաթներին ԱՄՆ-ը կփորձի պարզել՝ հնարավոր է արդյոք վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները. Ռուբիո

Միացյալ Նահանգներն առաջիկա շաբաթներին կփորձի պարզել՝ հնարավոր է արդյոք վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և առաջընթաց արձանագրել պատերազմի դադարեցման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Fox News-ի «My View with Lara Trump» հաղորդմանը տված հարցազրույցում։ Հեռուստաալիքը հուլիսի 31-ին հրապարակել է հարցազրույցից մի հատված։

«Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում դուք որոշակի ջանքերի ականատես կլինեք՝ պարզելու համար, թե արդյոք կկարողանանք վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և վերջ դնել այս պատերազմին»,-ասել է Ռուբիոն։

Նա ընդգծել է, որ բանակցությունների հնարավոր վերսկսումը դեռ չի երաշխավորում համաձայնության ձեռքբերումը։

«Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ բավականին հստակ «կարմիր գծեր» ունեն։ Քանի դեռ մեզ չի հաջողվել այդ «կարմիր գծերը» փոքր-ինչ մոտեցնել միմյանց, չենք հասնի ցանկալի արդյունքին»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

Հուլիսի 23-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո Ռուբիոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է «կառուցողական դեր» կատարել պատերազմի դադարեցման գործում։ Նրա խոսքով՝ հիմնական դժվարությունը երկու կողմերի համար ընդունելի կարգավորման տարբերակ գտնելն է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում