Փրկարարները Երևան-Երասխ ճանապարհին հարկադիր քարաթափում են իրականացրել

1 րոպեի ընթերցում

Երևան-Երասխ ավտոճանապարհի 83-84-րդ կիլոմետրերին իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ՝ հնարավոր վտանգը կանխելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, աշխատանքներն իրականացվել են հուլիսի 28-ին՝ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի հանձնարարությամբ։

Մասնագիտացված տեխնիկական միջոցների կիրառմամբ փրկարարները ճանապարհամերձ վտանգավոր լանջից հեռացրել են շուրջ 5 խորանարդ մետր ծավալով քարային զանգված։

Աշխատանքներին մասնակցել են ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները։

Անվտանգության ապահովման և երթևեկության կարգավորման աշխատանքներին աջակցել են Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները, իսկ տեխնիկական աջակցությունն ապահովել են «Արարատ Ճանշին» ՍՊԸ-ի մասնագետները։

Հայերեն