Հայաստանի ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
1 րոպեի ընթերցում
Օգոստոսի 1-ի՝ ժամը 08։10-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը։
Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։