Սաուդյան Արաբիան կոչ է անում ԱՄՆ-ին ձեռնպահ մնալ հութիներին հարվածելուց. Reuters

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար արքայազն Խալիդ բին Սալմանը, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Վաշինգտոնին ձեռնպահ մնալ հութիներին հարվածելուց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրների։

Axios-ի լրագրող Բարաք Ռավիդն ավելի վաղ հայտնել էր, որ արքայազն Խալիդը Վենսի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում լարվածության սրումը՝ վերջերս Իրաքում իրանամետ զինված խմբավորումների դեմ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի համատեղ հարվածներից հետո։

«Համատեղ գրոհներից հետո Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը չորեքշաբթի Վաշինգտոնում հանդիպել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ՝ Թրամփի վարչակազմին կոչ անելու էլ ավելի չսրել հակամարտությունը՝ գրոհելով Եմենի հութիների վրա», - գրում է գործակալությունը՝ հղում անելով անունը չհայտնած երկու աղբյուրի։

Ավելի վաղ հուսիթները հայտարարել էին, որ ծովային շրջափակում են սահմանում Սաուդյան Արաբիայի նկատմամբ՝ ի պատասխան Եմենի օդային տարածքի ու նրա նավահանգիստների նկատմամբ նրա վերահսկողության։ Հուլիսի 29-ին նրանք հայտարարել են Կարմիր ծովում երկու սաուդյան լցանավի վրա գրոհի մասին։   

Հայերեն Русский

Գառնիում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 14–ամյա Վահե Ապիկյանը

Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանում բացվել է «Գորգազարդ Հայաստան» ցուցադրությունը

10.9 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վեդու ջրամբարի շինարարությունն ավարտված է․ ընթացքի մեջ են նոր ջրամբարների կառուցումները

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագիծը երկրորդ քվեարկությունն է անցել ԱՄՆ Սենատում

Սուբվենցիոն ծրագրով գազաֆիկացվում է Ամասիայի սահմանամերձ Գտաշեն բնակավայրը

Պակիստանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը

Շների հարձակումից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթը տեղափոխվել է ապաստարան

Գյուղական վերածնունդը Չինաստանում․ երբ զբոսաշրջությունը փոխում է համայնքների կյանքը