Հայաստանի թիմը Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան միջազգային օլիմպիադայից վերադարձել է 2 արծաթե և 2 բրոնզե մեդալով

2 րոպեի ընթերցում

Լիտվայի Կաունաս քաղաքում հուլիսի 24–30-ն անցկացվել է Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 10-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադան (EJOI): Օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում է Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի (IOI) ձևաչափին, ըստ որի՝ յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 4 մասնակից (հյուրընկալող երկիրը կարող է մասնակցել 2 թիմով), և մասնակիցները 2 մրցույթային օրերում կատարում են 3-ական առաջադրանքներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ օլիմպիադային մասնակցել է 25 երկրների 100 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացրել են Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Մամիկոն Համբարյանը, «Քվանտ» վարժարանի աշակերտներ Հայկ Ադամյանը (7-րդ դասարան) և Վաչե Քոչարյանը (8-րդ դասարան), ինչպես նաև ԱՅԲ դպրոցի աշակերտ Լևոն Հայրապետյանը (8-րդ դասարան):

Հայաստանի թիմն արժանացել է 2 արծաթե (Վաչե Քոչարյան և Մամիկոն Համբարյան) և 2 բրոնզե (Լևոն Հայրապետյան և Հայկ Ադամյան) մեդալի։ Թիմը ղեկավարել են Ալեքս Գրիգորյանը («Քվանտ» վարժարան) և Տիգրան Մացակյանը (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց), իսկ Արմեն Անդրեասյանը (ԵՊՀ) մասնակցել է որպես օլիմպիադայի EJOI միջազգային կոմիտեի անդամ։

2025 թ. Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 9-րդ օլիմպիադան անցկացվել էր Բուլղարիայի Շումեն քաղաքում, որի ընթացքում Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե և 2 բրոնզե մեդալի։

Հայերեն English Español Русский Türkçe

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով