ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Ղեշմ կղզում 3 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Իրանի Ղեշմ կղզու Չահ Տանգու թաղամասի բնակելի տան վրա ԱՄՆ-ի հուլիսի 30-ի հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Վկայակոչելով Հորմոզգանի բժշկական գիտությունների համալսարանը` գործակալությունը հայտնել է, որ զոհվել են ամուսիններ և նրանց երկու տարեկան երեխան։ Բացի այդ, վիրավորվել են նաև ընտանիքի մյուս յոթ և ինը տարեկան երկու երեխաները, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։

Տեղեկություններ են հաղորդվում, որ Ղեշմ քաղաքում տեղական ժամանակով մոտավորապես ժամը 03:50-ին գրանցվել է երեք պայթյուն։

Գիշերային հարձակումների թիրախում են եղել նաև Ահվազ, Աբադան, Արվանդ Քենար, Քիշ, Ղազերուն, Բուշեհր և Շադեգան քաղաքները։

Բուշեհր նահանգի նահանգապետ Մոհամմադ Մոզաֆարին հայտնել է, որ երկու հրթիռ հարվածել է Չողադակ քաղաքի մոտակայքում գտնվող երկու վայրերի։

Միևնույն ժամանակ, Ֆարսի նահանգապետի գրասենյակը հայտարարել է, որ Ղազերուն և Ֆարաշբենդ շրջանները լուսաբացից առաջ ենթարկվել են ամերիկյան հրթիռային հարձակման։ Նահանգային իշխանությունների տվյալներով՝ թիրախներից մեկը Ֆարաշբենդի մարզադահլիճն էր։ Հարձակումների հետևանքով զոհեր չեն գրանցվել։

Դրանից առաջ ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաղորդել էր Իրանի թիրախներին հասցված հարվածների մասին՝ ի պատասխան տարածաշրջանում ամերիկյան զորքերի վրա իրանական գրոհի։

Հրամանատարության տվյալներով՝ երկու ժամ տևած հարվածները խոցել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տասնյակ թիրախներ, այդ թվում՝ հրամանատարական կենտրոններ, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման վայրեր և առափնյա պաշտպանության օբյեկտներ։

«Հարվածները նպատակամիտված էին այն սպառնալիքների հետագա նվազեցմանը, որոնք Իրանից ու նրա հովանավորյալներից գալիս էին ամերիկյան զորքերի, առևտրային նավագնացության և հարևան Պարսից ծոցի երկրների համար», - ասվում է CENTCOM-ի հաղորդագրության մեջ։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը