Երևանում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

2 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Երևանում Արշակունյաց 52/52 հասցեում «88 սուպերմարկետ»-ում գործող «ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրամասն աշխատում է իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումներով։

Մասնավորապես՝

  • արտադրամասի պատերն ունեցել են վնասված հատվածներ, մակերևույթը պատված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,
  • առաստաղներն ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
  • բացվ ող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,
  • դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, եղել են վնասված և կոռոզիայի ենթարկված հատվածներ․
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթները, դարակաշարերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:

«ՆՆ Հոլդինգ» ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և հացի արտադրամասը համապատասխանեցնել օրենսդրությ ան պահանջներին:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Հայերեն