Ավետ Կոնջորյանի դեպքով ՔՊ-ում քննարկում չկա․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանին առնչվող դեպքի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում այս պահին քննարկում չկա, քանի որ ընթանում է իրավական գործընթաց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար են, և ՔՊ անդամ լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս, բայց որևէ մեկին նաև չի նսեմացնում։ Կուսակցության ներսում քննարկում չկա։ Իրավական գործընթաց է գնում»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ նախկինում ևս եղել են դեպքեր, երբ իրավական գործընթացներին հաջորդել են կուսակցական որոշումներ։

«Նման դեպքեր եղել են, երբ իրավական գործընթաց է գնացել, իրավական գնահատական է հնչել, մարդիկ են հեռացվել կուսակցությունից, դրանից հետո կամ դրանից առաջ դատապարտվել են»,- նշեց նա։

Անդրադառնալով Ավետ Կոնջորյանի եղբորը՝ Հայկ Կոնջորյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրելու որոշումը վերանայելու հնարավորությանը՝ Փաշինյանը պատասխանեց․

«Ի՞նչու պետք է վերանայվի։ Յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր արարքի համար»։

Նա նաև հավելեց, որ ՔՊ-ում գործում է վերահսկող մարմին, որը անհրաժեշտության դեպքում կարող է քննել հարցը և համապատասխան եզրակացություն ներկայացնել կուսակցության վարչությանը։

Ավետ Կոնջորյանին Աբովյանում մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության ենթարկելու դեպքով Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարույթի շրջանակում հինգ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն կատարելու հատկանիշներով։ Նրանցից երկուսի նկատմամբ կիրառվել են բացակայելու արգելք և գրավ։

 

Հայերեն English Русский

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել