ՔՊ վարչությունն ընտրել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների իր թեկնածուներին

2 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը փակ և գաղտնի քվեարկությամբ ընտրել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների իր թեկնածուներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությանն առաջարկել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների հետևյալ թեկնածուներին․

ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով՝ Նազելի Բաղդասարյան,

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ Լուսինե Բադալյան, 

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ Սարգիս Խանդանյան, 

ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողով՝ Սիսակ Գաբրիելյան, 

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողով՝ Սոնա Ղազարյան, 

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ Զարուհի Բաթոյան, 

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ Վիլեն Գաբրիելյան, 

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ Արուսյակ Ջուլհակյան,

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Տրդատ Սարգսյան, 

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ Վահե Ղալումյան,

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ Բաբկեն Թունյան, 

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ Ծովինար Վարդանյան»,- ներկայացրեց Փաշինյանը։

Հայերեն English Español Русский

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա