Իրան

Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ

1 րոպեի ընթերցում

Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ

Իրանի պաշտպանական արդյունաբերությունն ընդլայնում է սպառազինության կարևորագույն տեսակների արտադրությունը և առաջնահերթ ուշադրություն դարձնում հրթիռային համակարգերին ու ծովային բազավորման միջոցներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Tasnim գործակալությունը հաղորդում է, որ այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար, բրիգադի գեներալ Մաջիդ Էբնոլռեզան:

Նրա խոսքով՝ ներկայում պաշտպանական ձեռնարկություններում սպառազինության արտադրության գծերն աշխատում են «ավելի ակտիվ, քան երբևէ»։

Նա նաև հայտարարել է, որ ռազմավարական պաշտպանական օբյեկտներին հասցված ամերիկյան հարվածները չեն կարողացել կանգնեցնել իրանական զենքի արտադրությունը։

Ավելի վաղ Պենտագոնը բազմիցս հայտարարել էր, որ Իրանի պաշտպանական արդյունաբերական բազան զգալի չափով վնասվել է, իսկ բալիստիկ հրթիռների արտադրության նրա ներուժը՝ փաստացի ոչնչացվել։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում