Երկաթուղայինի մասնագիտական տոնի կապակցությամբ մինչև 12 տարեկան երեխաները կերթևեկեն անվճար

1 րոպեի ընթերցում

Երկաթուղայինի մասնագիտական տոնի կապակցությամբ oգոստոսի 2-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը քաղաքացիների համար սահմանում է էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր՝ մինչև 12 տարեկան երեխաների համար՝ 100 տոկոս, 12 տարեկանից բարձր ուղևորների համար՝ 50 տոկոս։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀԿԵ-ից տեղեկացնում են, որ զեղչերը վերաբերում են Երևան-Երասխ-Երևան,  Երևան-Արաքս-Երևան, Երևան-Շորժա-Երևան ու Երևան-Գյումրի-Երևան երթուղիներին։

«Զեղչը չի տարածվում Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքի ուղեվարձի վրա: Մաղթում ենք հաճելի երթևեկություն»,-տեղեկացնում են ՀԿԵ-ից։

Հայերեն