1 րոպեի ընթերցում
Ամերիկյան Apple կորպորացիան կրկին դարձել է շուկայական կապիտալացումով աշխարհի ամենախոշոր ընկերությունը՝ առաջ անցնելով Nvidia-ից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով սակարկությունների տվյալները։
Երևանի ժամանակով ժամը 00:32-ի տվյալներով՝ Nasdaq բորսայում Apple-ի բաժնետոմսերն աճել են 1,17%-ով՝ մեկ բաժնետոմսի դիմաց մինչև 336,91 դոլար։ Միևնույն ժամանակ, Nvidia-ի բաժնետոմսերը նվազել են 4,99%-ով և վաճառվել 196,51 դոլարի մակարդակում։
Apple-ի շուկայական կապիտալացումը կազմել է 4,95 տրիլիոն դոլար, իսկ Nvidia-ինը՝ 4,76 տրիլիոն դոլար։ Առաջատարների հնգյակում են նաև Google-ը կառավարող Alphabet-ը (4 տրիլիոն դոլար), Microsoft-ը (2,89 տրիլիոն դոլար) և Amazon-ը (2,49 տրիլիոն դոլար)։
Հուլիսի 17-ին նույնպես Apple գերազանցել էր Nvidia-ին շուկայական կապիտալացումով, բայց ընկերության առաջատարությունը տևել է մեկ օրվանից պակաս։ Ըստ Bloomberg-ի տեղեկատվության՝ այն ժամանակ շուկայական կապիտալացումով Apple-ի առաջին տեղ բարձրանալը պայմանավորված էր տեխնոլոգիական հատվածից ներդրումների արտահոսքով, մասնավորապես՝ Nvidia-ի գնանշումների նվազմամբ: