1 րոպեի ընթերցում
Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը հուլիսի 26-ին ժամը 19։56-ին ահազանգ է ստացել, որ Այգավան բնակավայրում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Եղեգնավան-Այգավան բնակավայրերը կապող կամրջին, բախվել են «Toyota», «VAZ» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 4 տուժած հոսպիտալացվել է»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։13-ին, մարվել՝ 20։20-ին։
Նշվում է, որ այրվել է ավտոմեքենան, փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են 3 քաղաքացու դի։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։