Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է

1 րոպեի ընթերցում

Լոռու մարզի Բազում բնակավայրի՝ Մ-3-ի 131-րդ կմ-ից դեպի զորամաս տանող մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ նշելով, որ հողային պաստառի կառուցման աշխատանքներն ավարտվել են, շուտով կմեկնարկի ճանապարհի երթևեկամասում և մայթերին ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը։ 

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Հայերեն