Հայաստան

ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները

2 րոպեի ընթերցում

ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն Տեսչական մարմնի ղեկավար կազմի մասնակցությամբ, որի ընթացքում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Խորհրդակցության ընթացքում ոլորտային վարչությունների ղեկավարները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված վերահսկողական միջոցառումների, ստուգումների, դիտարկումների, գործունեության կասեցումների, հարուցված վարչական վարույթների, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների արդյունքներն ու հիմնական ցուցանիշները։

Տեսչական մարմնի ղեկավարը մանրամասն վերլուծելով ստորաբաժանումների գործունեության հիմնական ցուցանիշները և գնահատելով իրականացված աշխատանքների արդյունավետությունը՝ նախանշել է 2026 թվականի երկրորդ կիսամյակի առաջնահերթությունները և տվել մի շարք հանձնարարականներ՝ թվայնացման գործընթացի, ընդերքօգտագործման, կենսաբազմազանության, մթնոլորտային օդի և ջրերի պահպանության ուղղություններով՝ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման նպատակով։

Առանձնահատուկ քննարկվել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը, տրվել են հանձնարարականներ Տեսչական մարմնին վերապահված բոլոր գործառույթների և միջոցառումների պատշաճ, համակարգված ու բարձր մակարդակով իրականացման վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում