Տնտեսություն

Կուտականում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 4 ծրագիր՝ 102 միլիոն 130 հազար դրամ ներդրմամբ

1 րոպեի ընթերցում

Կուտականում  2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 4 ծրագիր՝ 102 միլիոն 130 հազար դրամ ներդրմամբ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կուտական գյուղում սուբվենցիոն և պետական  ծրագրերի շրջանակներում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության  4 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են  102 միլիոն 130 հազար  դրամ։

«Արմենպրես»-ի թղթակցին Վարդենիսի համայնքապետարանից տեղեկացրին, որ իրականացված ծրագրերից 3-ը սուբվենցիոն են՝ 85 միլիոն 368 հազար դրամ արժեքով, և մեկը՝ պետական՝ 16 միլին 762 հազար դրամ արժեքով։

Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում  Կուտականում կառուցվել է 9500 մետր խմելու, 450 մետր ոռոգման ջրատարների ներքին ու արտաքին ցանցեր, 1200 մետր լուսավորության ցանց։

Պետական «Ռոյալթի» ծրագրով կառուցվել է Կուտականի ոռոգման ջրատարը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում