«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

2 րոպեի ընթերցում

«Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը, որը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին, կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնին կմասնակցի ավելի քան 20 թատրոն Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Իրանից, Սերբիայից։

Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել Երևանի Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի, Կամերային, Ստանիսլավսկու անվան ռուսական, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան, Երևանի մնջախաղի, «Մալյան», «Կայարան», Վանաձորի Աբելյանի անվան, «Մետրո» թատրոնների, նորաստեղծ  «Հայ և ռուս արդի դրամայի»,  Հրազդանի և Գյումրու, Վանաձորի  տիկնիկային և այլ թատրոնների յուրահատուկ ներկայացումներ։

«Թատերական Լոռի»-ին այս տարի նվիրվում է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական թատրոնի 170-ամյակին

Փառատոնը հիմնադրվել է 1979 թվականին և երկար ճանապարհ է անցել՝ ենթարկվելով փոփոխությունների։ Հիմնադրվելով որպես տարածաշրջանային փառատոն՝ այն սկզբում եղել է մարզային, ապա հանրապետական, իսկ 2012 թվականից դարձել է միջազգային, որի շրջանակում հանդես են եկել թատերախմբեր Իրանից, Եգիպտոսից, Ճապոնիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Բելառուսից և Ռուսաստանի տարբեր քաղաքներից։

2012 թվականից փառատոնի շրջանակում անցկացվում է «Ռուսական թատրոնի օրեր» ծրագիրը, որին մասնակցել են ռուսական թատրոններ Երևանից և Ռուսաստանից։

Հայերեն Türkçe

Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը

Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ

Համբարձում Մաթևոսյանն ու Նորբերտ Տոտշնիգը քննարկել են բնապահպանական ոլորտում համագործակցության հեռանկարները

Դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Գագիկ Խաչատրյանի կալանքը

Վազգեն Թևանյանն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի ծննդյան 80–ամյակի առիթով

Փաշինյանը հայտնեց, թե որ դեպքում կավարտի վարչապետի պաշտոնում իր գործունեությունը

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին

Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». Անահիտ Մանասյան

Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է. Փաշինյան