Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»

3 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Արդի Արվեստի Կենտրոնը 2026 թվականի սեպտեմբերի 22–27–ը կհյուրընկալի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ միջոցառումը կհանդիսանա տարածաշրջանում լուսանկարչության շուրջ միջազգային քննադատական երկխոսության նոր հարթակ՝ համախմբելով լուսանկարիչների, հետազոտողների, համադրողների, հաստատությունների, թանգարանների ներկայացուցիչների՝ շուրջ 20 երկրից։

«Լուսանկարչության հեծանները» նվիրված է երկու կարևոր հոբելյանի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին և հայկական գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրներից Գագիկ Հարությունյանի ծննդյան 80-ամյակին։ Այս համատեքստում ծրագիրը լուսանկարչությունը դիտարկում է ոչ միայն որպես գեղարվեստական արտահայտության, այլև՝ որպես հիշողության, պետականաշինության, էկոլոգիայի, ինքնության և պատմության շուրջ քննադատական հետազոտության միջոց։

«Լուսանկարչության հեծանները» խորագիրն ընդգրկում է վեց ենթավերնագիր, որոնք ուսումնասիրում են լուսանկարչության փոխակերպվող դերակատարությունը ժամանակակից հասարակություններում։

Գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովի պանելային քննարկումները կանդրադառնան լուսանկարչության և վերականգնող արդարության հարաբերությանը, արխիվների և հակապատմությունների քաղաքականությանը, լուսանկարչական արտադրության նյութական ու բնապահպանական ազդեցություններին, համահեղինակության և ազգային պետականությունից դուրս լուսանկարչության գործառույթներին, ինչպես նաև Գագիկ Հարությունյանի ստեղծագործական ժառանգությանը և անվանի լուսանկարչի ներդրմանը հայկական գեղարվեստական լուսանկարչության նոր գեղագիտության ձևավորման գործում։

Հնգօրյա ծրագրի շրջանակում նախատեսվում են զեկուցումներ, գիտական ելույթներ, քննարկումներ, դասախոսություններ, հանրային ծրագրեր և հանդիպումներ, ինչպես նաև  Գագիկ Հարությունյանի ստեղծագործությանը նվիրված բազմավայր հետահայաց ցուցահանդես, որը կներկայացվի Երևանի արվեստային կարևոր հաստատություններում։

Համաժողովի նպատակն է  Հայաստանի և տարածաշրջանի լուսանկարչական արվեստը ներառել ժամանակակից միջազգային գիտական և մշակութային քննարկումներում, խթանել լուսանկարչության պատմության ուսումնասիրությունն ու ապագաղութային վերաիմաստավորումն, ինչպես նաև ձևավորել երկարաժամկետ համագործակցություններ հայկական և միջազգային  հաստատությունների միջև՝ լուսանկարչության բնագավառում։

Այն ձգտում է Երևանը հաստատել որպես տարածաշրջանային կենտրոն, որտեղ լուսանկարչության տեսությունը, պատմությունը, ժամանակակից արվեստը և հանրային քննարկումը ստեղծում են նոր հնարավորություններ միջազգային ճանաչման և հայկական լուսանկարչության հանրահռչակման համար։

Հայերեն Русский

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում

«Մեկ առողջություն, մեկ ապագա». պաշտպանելով բնությունը պաշտպանում ենք մարդկանց առողջությունը