Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան

4 րոպեի ընթերցում

Ամփոփվել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Սփյուռքի կրթօջախների ուսուցիչների կարողությունների հզորացում» ծրագիրը, որը կրում էր Լեզուն՝ կամուրջ, կրթությունը՝ միասնություն խորագիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Ծրագրի մասնակից ուսուցիչներին ողջունել և վկայականներ է հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով ներկաներին և կարևորելով ծրագիրը՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ մեծ պատիվ է ԿԳՄՍ նախարարության հարկի տակ հյուրընկալել սփյուռքահայ ուսուցիչների, որոնք ամենակարևոր ներդրումն ունեն սփյուռքում հայապահպանության, հայկական կրթության կազմակերպման գործում։

«Դուք հայկական ինքնության պահպանման առաջամարտիկներն եք, ձեզնից յուրաքանչյուրի դերը գերագնահատել հնարավոր չէ․ Ձեր աշխատանքը գիտակցված հայրենանվեր գործունեությունն է, որն արվում է հիմնականում անվճար, երբեմն ձեր ժամանակի ու ընտանիքի հաշվին, բայց այն  հաստատակամությամբ, որ արտերկրում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նա շնորհավորել է ուսուցիչներին վերապատրաստման ծրագրին հաջողությամբ մասնակցելու համար և հույս հայտնել, որ ձեռք բերած փորձառությունն ու գիտելիքը նրանք կկիսեն նաև իրենց հարակից համայնքների ուսուցիչների հետ:

 Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ «Սփյուռքի կրթօջախների ուսուցիչների կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում նախարարության դերն է մեթոդապես աջակցել, նպաստել ուսուցիչների գիտելիքի հարստացմանը, ինչպես նաև կապեր ստեղծել նրանց միջև՝ միմյանցից սովորելու, փորձի փոխանակման, նոր ռեսուրսներ իրացնելու, կրթական գործընթացը սփյուռքում ավելի արդյունավետ կազմակերպելու շուրջ գաղափարներ փոխանակելու նպատակով:

Շնորհակալական խոսքով հանդես են եկել նաև մասնակից ուսուցիչները՝ նշելով, որ իրենց ամենօրյա ջանքերն ուղղված են սփյուռքում հայապահպանությանը, և Հայաստանում այսօրինակ ծրագրերը նպաստում են իրենց գործունեության արդյունավետ իրականացմանը:

Ծրագիրն անցկացվել է հուլիսի 1-21-ը․ մասնակցել են 11 երկրի շուրջ 60 մանկավարժներ։

Վերապատրաստումն իրականացվել է 6 ուսումնական խմբերում.

·         Հայոց լեզու և գրականություն              

·         Հայոց պատմություն և մշակույթի

·         Պատմություն                             

·         Մեկօրյա ուսուցում            

·         Տարրական ուսուցում       

·         Տնօրենների վերապատրաստում

·         «Երգ ու պար» ուսուցում             

Ծրագրի շրջանակում ուսուցիչներն այցելել են նաև Հայաստանի մշակութային վայրեր, այդ թվում՝ թանգարաններ, պատմական հուշարձաններ, մասնակցել են մշակութային, կրթամշակութային միջոցառումների, հանդիպել ոլորտային ներկայացուցիչների, պետական պաշտոնյաների: 

Հայերեն Español

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն