Միացյալ Նահանգներ

Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան

1 րոպեի ընթերցում

Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և նրա կինը՝ ԱՄՆ երկրորդ տիկին Ուշա Վենսը, հուլիսի 19-ին հայտարարել են իրենց չորրորդ երեխայի ծնվելու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Associated Press գործակալությունը նշում է, որ այս երեխան դարձել է ավելի քան 150 տարվա ընթացքում ԱՄՆ գործող փոխնախագահի ընտանիքում ծնված առաջին երեխան։

Վենսը երեխայի ծննդյան մասին հայտնել է սոցիալական ցանցերում՝ հրապարակելով իր և կնոջ կողմից ստորագրված հայտարարությունը։

«Ուրախությամբ հայտնում ենք, որ այսօր առավոտյան ծնվել է մեր որդին՝ Ալեք Նիլ Վենսը։ Ուշան և երեխան առողջ են և իրենց լավ են զգում, իսկ մեր երեխաները անհամբեր ու մեծ ուրախությամբ դիմավորել են իրենց փոքր եղբորը»,- նշված է հայտարարության մեջ։

Զույգը նաև շնորհակալություն է հայտնել Ուոլթեր Ռիդի ազգային ռազմական բժշկական կենտրոնի բժիշկներին և անձնակազմին, ինչպես նաև Սպիտակ տան բժշկական թիմին։

Զույգն ուներ երեք երեխա՝ 9-ամյա Իվենը, 6-ամյա Վիվեկը և 4-ամյա Միրաբելը։

Վենսի կինն ու երեխաները նրան ուղեկցել էին 2026 թվականին Հայաստան կատարած այցի ժամանակ։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանեց Երևան

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում