Իրան

ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի հարավում գտնվող 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի հարավում գտնվող 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի

Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի վրա ԱՄՆ-ի հարվածները խաթարել են մոտ 30 գյուղերի խմելու ջրի մատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իրանի խորհրդարանի անդամ Աբդուլքարիմ Հաշեմի Նահլ Էբրահիմին։

«Ջասկ շրջանի արևմտյան հատվածին ջուր մատակարարող ջրամաքրման կայանը հարձակման է ենթարկվել։ Սա խաթարել է տարածքի՝ մոտ 30 գյուղ ջրամատակարարումը», - ասել է նա Tasnim լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ աղազերծման կայաններն ամբողջությամբ չեն ոչնչացվել, սակայն լուրջ վնասներ են կրել պոմպակայանները, որոնք ծովի ջուրը մղում էին դեպի այդ կայաններ։

Էբրահիմին ԱՄՆ գործողություններն անվանել «անմարդկային բոլոր առումներով» և կոչ է արել համաչափ հարվածներ հասցնել հակառակորդին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում