Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գերատեսչությունից հայտնում են, որ արվեստագետը պարգևատրվել է համաշխարհային թատերարվեստում և կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի, հայկական մշակույթը միջազգային հարթակներում արժանապատվորեն ներկայացնելու, ինչպես նաև հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացմանն ուղղված երկարամյա և բեղմնավոր գործունեության համար: 

Սիմոն Աբգարյանին է հանձնվել նաև «Ոսկե ծիրանի վարպետ» մրցանակը։ Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ Սիմոն Աբգարյանն ընդգծել է.

«Ուրախ եմ, որ Հայաստանում եմ և այս գեղեցիկ փառատոնի մի մասնիկն եմ»։

Սիմոն Աբգարյանը Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերից է: Փառատոնի շրջանակում հուլիսի 16-17-ին հանդիսատեսը հնարավորություն ունի դիտելու ռեժիսոր Անտոնեն Բոդրիի` երկու սերիայից բաղկացած  «Դը Գոլի մարտը» ֆիլմը, որը պատմակենսագրական դրամա է, և որում Սիմոն Աբգարյանը մարմնավորել է գեներալ Շառլ դը Գոլի դերը։

 

Հայերեն Русский Türkçe

Հարավային Կովկասում ընդհանուր էկոհամակարգերը հիմք են ծառայում տարածաշրջանային ավելի սերտ գործակցության և կայուն զարգացման համար. Իրակլի Կոբախիձե

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 461 միլիոն 414 հազար դրամ

ՀՀ ՆԳ նախարարը վստահեցնում է՝ COP17-ի անվտանգային բարձր մակարդակն ապահովելու համար արվել է առավելագույնը

Ղրղզստանն աջակցում է Հայաստանին՝ լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի կենսաբազմազանության երևանյան հարթակ ստեղծելու հարցում. Ժապարով

Իրանը կենսաբազմազանության հազարավոր տեսակների բնօրրանն է. Փեզեշքիանի ելույթը՝ COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովում

Չինաստանն անիրատեսական է համարել միջուկային զինաթափման շուրջ ԱՄՆ-ի պահանջը

Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը հաղթող է ճանաչվել ֆուտզալի մարզային փուլի մրցումներում

Մակրոնը Զելենսկու հետ հանդիպմանը վերահաստատել է վճռականությունն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում

Tesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա

Բելգիան մտադիր է մինչև տարեվերջ Ուկրաինային մատակարարել տասը F-16 կործանիչ