Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում

3 րոպեի ընթերցում

Ամերիկյան էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) առաջատար ընկերություններից Cadence Design Systems-ը, Ausdia Inc. ընկերության ձեռքբերումից հետո, ինժեներական ներկայություն է ձևավորել Հայաստանում՝ ևս մեկ կարևոր քայլ կատարելով երկրի կիսահաղորդիչների ոլորտի զարգացման ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «LinkedIn» սոցիալական ցանցում արված գրառման միջոցով հայտնել է ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն՝ ընդգծելով, որ Cadence-ի մուտքը հայկական շուկա ևս մեկ անգամ վկայում է համաշխարհային կիսահաղորդիչների արդյունաբերությունում Հայաստանի աճող դերակատարության մասին։

«Այսօր Հայաստանում գործում են ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների ինժեներական թիմեր կամ խոշոր ստորաբաժանումներ, այդ թվում՝ Synopsys, Siemens EDA, Cadence, NVIDIA, AMD, Microchip Technology, National Instruments (NI), Broadcom և Cisco։ Միաժամանակ, միջազգային խոշոր ընկերությունների կողքին կարևոր դեր ունեն նաև հայկական տեխնոլոգիական ընկերությունները՝ Grovf-ը, Inttegral Solutions-ը և Varaga Solutions LLC-ն, որոնք զարգացնում են տեղական ինժեներական կարողությունները, խթանում նորարարությունը և նպաստում տեխնոլոգիական ձեռնարկատիրության զարգացմանը»,-գրել է Արշակյանը։

Վերջինիս խոսքով՝ շուրջ երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի համար համաշխարհային կիսահաղորդիչների ոլորտի այսպիսի առաջատար ընկերությունների ներկայացվածությունը նշանակալի ձեռքբերում է։

«Վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայաստանում ձևավորվել է միջազգային ճանաչում ունեցող էկոհամակարգ, որն ընդգրկում է չիպերի նախագծումը, EDA տեխնոլոգիաները, արհեստական բանականության հաշվարկային լուծումները, ներդրված համակարգերը և բարձր արդյունավետությամբ ինժեներական մշակումները»,-նշել է ԱԺ փոխնախագահը։

Նա ընդգծել է, որ ոլորտում յուրաքանչյուր նոր ներդրում ոչ միայն ստեղծում է նոր հնարավորություններ հայ ինժեներների համար, այլև ամրապնդում է միջազգային ընկերությունների վստահությունը Հայաստանի տեխնոլոգիական ներուժի նկատմամբ։

«Շնորհավորում եմ Ausdia Inc.-ի թիմին և Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի ոլորտի զարգացմանն իրենց ներդրումն ունեցող բոլոր մասնագետներին․ոլորտի զարգացման դրական միտումը շարունակվում է»,-եզրափակել է Հակոբ Արշակյանը։

Հայերեն Русский Türkçe 中文

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին