Տնտեսություն

Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունը

Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է  Հունական զբոսաշրջային և ճանապարհորդական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Լիսանդրոս Ցիլիդիսի հետ։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հունաստանում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Հունաստան զբոսաշրջային համագործակցության զարգացման և երկկողմ զբոսաշրջային հոսքերի խթանման հնարավորությունները։  

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանից և Հունաստանից զբոսաշրջային հոսքերի հավասարակշռման, երկու երկրների տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ։

Լիսանդրոս Ցիլիդիսը ողջունել է հայկական կողմի նախաձեռնողականությունը և առաջարկել նախ ձևավորել համագործակցության ինստիտուցիոնալ հիմք՝ համապատասխան մասնագիտական կառույցների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման միջոցով, կազմակերպել առցանց B2B հանդիպումներ և դիտարկել Հայաստանի հետագա մասնակցությունը Սալոնիկում անցկացվող «Philoxenia» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ երկկողմ զբոսաշրջության զարգացմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների իրականացման նպատակով։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում