Իրավունք

Վարչական դատարանը մերժել է ՀԷՑ-ի վերաբերյալ «Տաշիր Կապիտալ»-ի հայցադիմումը ՀՀ կառավարության դեմ

2 րոպեի ընթերցում

Վարչական դատարանը մերժել է ՀԷՑ-ի վերաբերյալ «Տաշիր Կապիտալ»-ի հայցադիմումը ՀՀ կառավարության դեմ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի պետականացման գործընթացն անշեղորեն առաջ է մղվում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոես Պետրոսյանը։

«ՀԷՑ-ի պետականացման գործընթացն անշեղորեն առաջ է մղվում՝ հանուն Հայաստանի Հանրապետության. Սահմանադրության և ՀՀ Օրենսդրության տառին համապատասխան.

ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի (ՀԷՑ-ի 70%-ի բաժնեմասի սեփականատեր) կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը։

«ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից 2026 թվականի հուլիսի 1-ին հայցադիմում էր ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության «Էներգետիկայի մասին» օրենքի հիման վրա՝ որպես բացառիկ միջոց «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի 70% բաժնեմասի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան օտարելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով:  

Դատարանը գտել է, որ նման հայցը ենթակա չէ քննության, եւ առկա է հայցադիմումի ընդունումը մերժելու՝ Վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքը»,- գրել է Պետրոսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում