Ադրբեջան

Պեսկովն Ադրբեջանի հետ տարաձայնությունների առարկա է անվանել Ուկրաինայի թեման

1 րոպեի ընթերցում

Պեսկովն Ադրբեջանի հետ տարաձայնությունների առարկա է անվանել Ուկրաինայի թեման

Ռուսաստանն ու Ադրբեջանը տարբեր կերպ են վերաբերվում Ուկրաինայի շուրջ իրադրությանը, սակայն Մոսկվան պրագմատիկ մոտեցում է ցուցաբերում և անհրաժեշտ չի համարում երկկողմ հարաբերությունների հարցերը կապել նման գնահատումների հետ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Գոյություն ունեն մի ամբողջ շարք պետություններ, որոնց հետ մեզ կապում են մոտ հարաբերությունները, և որոնք համաձայն են այդ դիրքորոշմանը. դիրքորոշում, որին մենք կտրականապես համաձայն չենք։ Այո, դա մեր տարաձայնությունների առարկան է», - նշել է նա։

«Միևնույն ժամանակ մենք կարծում ենք, որ դա առիթ չէ, որ այդ հարցն ինչ-որ ստվեր գցի մեր երկկողմ հարաբերությունների վրա, այստեղ մենք պրագմատիկ մոտեցում ենք ցուցաբերում», - հավելել է նա։

Պեսկովն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումն ուկրաինական հարցի վերաբերյալ սխալ է: Նրա խոսքով՝ Մոսկվան կշարունակի հետևողականորեն և փաստարկված կերպով բացատրել իր տեսակետն այդ հարցի վերաբերյալ:

Կրեմլի խոսնակը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանին և Ադրբեջանին կապում են սերտ հարաբերությունները:

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում