Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը

2 րոպեի ընթերցում

Ավելի քան 400 ֆրանսիացի հրշեջ ողջ գիշեր աշխատել են Փարիզից հարավ գտնվող պատմական Ֆոնտենբլոյի անտառում բռնկված հրդեհը վերահսկողության տակ առնելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայնում է France24-ը։

Հուլիսի 13-ին իշխանությունները հրդեհի դեմ պայքարում ներգրավել են նաև երկու ինքնաթիռ։

Հրդեհը բռնկվել է Ֆոնտենբլոյի մոտակայքում գտնվող ավտոմայրուղու երկայնքով։ Այդ տարածքում է գտնվում Ֆրանսիայի ամենահայտնի թագավորական պալատներից մեկը, որը նախկինում ծառայել է որպես որսորդական ամառանոց և աշնանային նստավայր երկրի միապետների համար։ Կեսգիշերին կրակը, ուժեղ տաք քամիների պատճառով տարածվելով, ոչնչացրել էր ավելի քան 800 հեկտար տարածք։

Փարիզից ընդամենը 70 կմ հեռավորության վրա գտնվող հրդեհի պատճառով փակվել է Փարիզը Լիոնի և Ֆրանսիայի հարավի հետ կապող A6 ավտոմայրուղին։ Տարածքում բռնկված փոքր այլ հրդեհները նույնպես խաթարել են արագընթաց գնացքների երթևեկությունը։

Տեղի բնակիչներին նախազգուշացրել են, որ Canadair տեսակի ջրատար ինքնաթիռները ստիպված կլինեն ջուր վերցնել Սեն գետից, որը հոսում է Փարիզի կենտրոնով։

Եվրոպական երկրները մտահոգված են ավելի հաճախակի դարձող շոգի ալիքներով և ռեկորդային բարձր ջերմաստիճաններով։ Գիտնականների մեծ մասը նշում է, որ հրդեհների տարածմանը նպաստում է կլիմայի փոփոխությունը, որի հետևանքով մայրցամաքային Եվրոպայի մեծ տարածքներ դարձել են չորացած։

Անտառային հրդեհներ են գրանցվել Ֆրանսիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի և Հունաստանի տարբեր շրջաններում՝ այրելով հազարավոր հեկտար հողատարածքներ։

Հայերեն English Русский

Հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից

Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում

ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով

Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե

Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին

Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել

Երևանում մեկ տարեկան երեխան մահացել է երրորդ հարկի պատշգամբից ընկնելու հետևանքով

ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է

«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ