Եվրոպա

Շարունակվում է աշխատանքը հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա. Կալաս

1 րոպեի ընթերցում

Շարունակվում է աշխատանքը հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա. Կալաս

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա աշխատանքում դեռևս մնում են չլուծված հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հուլիսի 13-ին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:

«Այսօր մենք ակնկալում ենք համաձայնության հասնել 250 անձանց և կազմակերպությունների ցուցակագրման շուրջ, և միաժամանակ աշխատում ենք պատժամիջոցների 21-րդ փաթեթի ուղղությամբ, որի վերաբերյալ դեռևս համաձայնություն չունենք։

Սա մինչ այժմ մեր իրականացրած ամենամեծ թվով ընդգրկումներն են պատժամիջոցների ցուցակներում։ Դա նաև արձագանք է վերջին շրջանում Ռուսաստանի կողմից քաղաքացիական բնակչության դեմ իրականացված հարձակումներին», - Բրյուսելում լրագրողներին ասել է Կալասը՝ ժամանելով ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում