Կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա` կբարձրանա

1 րոպեի ընթերցում

Հանրապետության տարածքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-ի, 16-ի և 17-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 12-17-ի առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկն առանձին լեռնային շրջաններում կնվազի 2-3 աստիճանով, Լոռիում և Տավուշում՝ 4-6 աստիճանով, հուլիսի 13-14-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Արարատյան դաշտում նշված օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 12-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

 

 

 

 

Հայերեն Русский

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ տեխնիկական կանոնակարգման հարցերով նախարարին

Միջպետական և ՀՀ-ում գործող միջազգային բուհեր ընդունված ուսանողների թիվն աճել է 59,9 տոկոսով

Ղազախստանի խորհրդարանի խոսնակ է ընտրվել ընտրություններում հաղթանակ տարած կուսակցության առաջնորդը

««Համերգ տոտալ մթության մեջ» նախագիծը «ՖՐԵՍԿՈ»-ի համար ներառականության մասին խոսելու ևս մեկ ձև էր. Աննա Կարապետյան

Գյումրիում մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովը

Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP

Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ

Ավստրալիայում առաջին անգամ թռչնագրիպ է հայտնաբերվել դելֆինի մոտ

Ծխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը

Արտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է. ԿԳՄՍ նախարար