Հայաստան

Առցանց խաղերում անվտանգության կանոնների պահպանումը երեխաներին օգնում է խուսափել բազմաթիվ վտանգներից․ ՆԳՆ

1 րոպեի ընթերցում

Առցանց խաղերում անվտանգության կանոնների պահպանումը երեխաներին օգնում է խուսափել բազմաթիվ վտանգներից․ ՆԳՆ

Առցանց խաղերում անվտանգության կանոնների պահպանումը երեխաներին օգնում է խուսափել բազմաթիվ վտանգներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեսանյութ է տարածել Հայաստանի ներքին գործերի նախարարությունը։

«Համացանցում խաղալիս երբեք մի՛ փոխանցեք անծանոթ մարդկանց ձեր անձնական տվյալները՝ անունը, հասցեն, հեռախոսահամարը, լուսանկարները կամ այլ անձնական տեղեկություններ, նույնիսկ եթե նրանք ընկերասեր և վստահելի են թվում։

Եթե որևէ մեկը փորձում է նման տեղեկություններ ստանալ կամ ձեզ անհարմար իրավիճակում է դնում, անմիջապես տեղեկացրեք ձեր ծնողներին կամ վստահելի մեծահասակի»,- հայտնում են ՆԳՆ-ից՝ ընդծելով, որ անվտանգությունը սկսվում է փոքր, բայց ճիշտ որոշումներից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում