Հայաստան

Հրդեհ Մայակովսկի բնակավայրում․ տուժածներ չկան

1 րոպեի ընթերցում

Հրդեհ Մայակովսկի բնակավայրում․ տուժածներ չկան

Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հուլիսի 11-ին ժամը 04։34-ին ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի առաջին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ տանիքի հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 06։11-ին, մարվել՝ 06:20-ին։

Տուժածներ չկան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում