Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը

2 րոպեի ընթերցում

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Ադրբեջանում ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նիստի ընթացքում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը հանդես է եկել ելույթով, հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները և հայտարարել, որ իրեն մեղավոր չի ճանաչում հոդվածներից և ոչ մեկով։

Այնուհետև ելույթ է ունեցել Վասիլի Բեգլարյանի փաստաբանը՝ դատարանին խնդրելով իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման որոշում և չեղարկել 2026 թվականի փետրվարի 5-ի մեղադրական վճիռը։

Ճառով է հանդես եկել նաև Վասիլի Բեգլարյանը՝ հայտարարելով, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված հոդվածներից ոչ մեկով։

Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Բակո Սահակյանի փաստաբանը ևս ելույթ է ունեցել՝ դատարանին խնդրելով արդարացնել իր պաշտպանյալին և չեղարկել նրա նկատմամբ կայացված դատավճիռը։ Բակո Սահակյանն իր հերթին հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված հոդվածներից որևէ մեկով։

Դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 14-ին։

Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 5-ին Բաքվի դատարանը կեղծ մեղադրանքներով ազատազրկման է դատապարտել հայ գերիներին։ Ադրբեջանական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ԼՂ  նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԼՂ խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանին և ԱԳՆ նախկին նախարար Դավիթ Բաբայանին։ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։

Ապօրինի պահվող մյուս անձինք՝ Մադաթ Բաբայանը, Մելիքսեթ Փաշայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Դավիթ Ալլահվերդյանը, Լևոն Բալայանը, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը դատապարտվել են 15-ից մինչև 19 տարվա ազատազրկման։ 

Հայերեն English Русский

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել