Երանոսում բարերարի միջոցներով նորոգվել է 12 կմ երկարության դաշտամիջյան ճանապարահ

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում բարերար Հրաչյա Խանսանամյանի միջոցներով նորոգվել է 12 կիլոմետր երկարության ճանապարհ, որը նպաստելու է թե՛ գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը, թե զբոսաշրջային այցերի կազմակերպմանը Սուրբ Հովհաննես մատուռ ու գյուղի այլ հուշարձաններ և տեսարժան վայրեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը, նման մեծածավալ աշխատանքների իրականացման նպատակով բարերարը վարձակալել է 10 միավոր տեխնիկա, որոնց գործադրմամբ շուրջ մեկուկես ամիս ընթացել են դաշտամիջյան ճանապարհների նորոգման, հարթեցման ու լայնացման աշխատանքները։

«Նորոգված ճանապարհներից 1-ը՝ մոտ 2 կիլոմետր երկարությամբ, տանում է դեպի Սուրբ Հովհաննես մատուռ ու Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին նվիրված Խաչ-հուշարձան։ Այս սրբավայրը և՛ շատ հայտնի ուխտատեղի է, և՛ զբոսաշրջային վայր, ուր այցելուների հոսք է նկատվում գրեթե տարվա բոլոր եղանակներին։ Այսուհետ սրբավայր բերող ճանապարհն արդեն անցանելի է մարդատար ավտոմեքենաների համար։

Նորոգված ճանապարհներից երկրորդը՝ մոտ 10 կիլոմետր երկարությամբ, տանում է դեպի Երանոսի հանդամաս, ուր գտնվում են գյուղի արոտավայրերն ու խոտհարքերը։ Այս առումով սա անգնահատելի օգնություն է անասնապահությամբ զբաղված մարդկանց, որոնք արդեն կօգտվեն միանգամայն նորոգված ու անցանելի ճանապարհներից։ Հավելեմ, որ դաշտամիջյան այդ ճանապարհները գտնվում էին խիստ անբարեկարգ, գրեթե անանցանելի վիճակում։ Հրաչյա Խանսանամյանը տարբեր տարիների ընթացքում ևս գյուղում իրականացրել է բարեգործական տարբեր ձեռնարկներ, որոնք թեթևացրել են մարդկանց հոգսերը»,-ներկայացրեց Սաշա Բավեյանը։

Հայերեն Español

Տարեսկզբից ի վեր Ամերիկայի երկրներում հայտնաբերվել է կարմրուկի շուրջ 55 800 դեպք

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/10/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/10/26

Ֆրանսիայի հարավում թանգարանից գողացված Ռենուարի երկու կտավները հայտնաբերվել են. վեց մարդ ձերբակալվել է

ԲՏԱԱԲ նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք. 4 անձ ձերբակալվել է

Գրադարանավարի օրվա առթիվ խրախուսվել են Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրենը և մի շարք գրադարանների աշխատակիցներ

«CBD COP17 Կանաչ գոտում» մասնակցության համար հայտարարված նկարչական մրցույթին Գեղարքունիքից մասնակցել է 142 դպրոցական

Սևան համայնքը կներկայանա Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի Կանաչ գոտում

Աշակերտների ցույցերի ֆոնին Ֆրանսիայի կրթության նախարարը խոստացել է լրացուցիչ 3000 ուսուցչի ընդունել դպրոցներ