Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է

2 րոպեի ընթերցում

Բոսթոն, ԱՄՆ

Մարզադաշտ «Բոսթոն»

Քառորդ եզրափակիչ

Ֆրանսիա-Մարոկկո` 2:0

 

«Մունդիալ-2026»-ի քառորդ եզրափակչի առաջին խաղում միմյանց հետ մրցեցին Ֆրանսիայիազգային թիմն ու Մարոկկոյի հավաքականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից անմիջապես հետո նախաձեռնություննանցավ Ֆրանսիայի հավաքականին։ Արդեն 4-րդ րոպեին Կիլիան Մբապեն վտանգավոր հարված կատարեց տուգանային հրապարակի մատույցներից, սակայն գնդակը փոքր-ինչ շեղ անցավ դարպասից։

Ֆրանսիան շարունակում էր վերահսկել գնդակը և պարբերաբար ճնշում գործադրել մրցակցի կիսադաշտում։ Դեզիրե Դուեն, Մայքլ Օլիսեն և Մբապեն ակտիվ էին հարձակման գծում՝ փորձելով ճեղքել մարոկկացիների խիտ պաշտպանությունը, սակայն վերջիններս գործում էին չափազանց կազմակերպված՝ գրեթե առանց ազատ տարածություններ թողնելու։ Մարոկկոն հիմնականում ապավինում էր հակագրոհներին:

Առաջին խաղակեսի ամենահիշարժան պահը տեղի ունեցավ ավելացված ժամանակում։ ԼուկաԴինը հեռահար հզոր հարվածով ցնցեց դարպասաձողը, իսկ մի քանի վայրկյան անց Մարոկկոնպատասխանեց Աշրաֆ Հակիմիի վտանգավոր տուգանային հարվածով, որը, սակայն, անցավդարպասից քիչ հեռու։ Առաջին կեսի դիտարժան պահերից մեկում էլ Մարոկկոյի դարպասիննշանակված 11 մետրանոց հարվածն էր, որը չիրացրեց Ֆրանսիայի ազգային թիմի ավագը` ԿիլիանՄբապեն: Վերջինս դարձավ «Մունդիալ»-ների պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ովԱԱ-ում 20 հանդիպման է մասնակցել:

Հանդիպման 60-րդ րոպեին Կիլիան Մբապեն, ստանալով գնդակը տուգանային հրապարակիմատույցներում, դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը: Բաց թողած գոլից հետոՄարոկկոն փորձեց ակտիվացնել խաղը և մի քանի փոփոխություններ կատարեց, սակայնՖրանսիայի պաշտպանությունն ու դարպասապահ Մայք Մենյանը վստահ էին գործում։ Իսկ արդեն66-րդ րոպեին Ուսման Դեմբելեն օգտվեց մրցակցի պաշտպանների սխալից և կրկնապատկեցֆրանսիացիների առավելությունը՝ հաշիվը դարձնելով 2:0։

Ֆրանսիան` հաղթելով Մարոկկոյին դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ: «Եռագույնները» կիսաեզրափակիչում կմրցեն Իսպանիա-Բելգիայի խաղի հաղթողի հետ:

Հայերեն Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար