Եվրոպա

Իտալիան երկրից արտաքսում է ՌԴ դեսպանատան երկու ռազմական կցորդի

1 րոպեի ընթերցում

Իտալիան երկրից արտաքսում է ՌԴ դեսպանատան երկու ռազմական կցորդի

Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտարարել է Հռոմում Ռուսաստանի դեսպանատնից երկու ռազմական կցորդների արտաքսելու որոշման մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։

«Իտալիայի կառավարությունը որոշել է արտաքսել Իտալիայում Ռուսաստանի դեսպանատան երկու ռազմական կցորդների, որոնք պատասխանատու են Հռոմի դատախազության հետաքննության ընթացքում բացահայտված լրտեսական գործունեության համար։

Իտալիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը քիչ առաջ Հռոմում Ռուսաստանի դեսպանին տեղեկացրել է, որ Իվան Պետրովիչ Գորբաչովը և Միխայիլ Վասիլևիչ Աստախովը պետք է երեք օրվա ընթացքում լքեն Հռոմը»,- գրել է նա։

Տայանն ընդգծել է, որ «Մոսկվան շարունակում է օգտագործել իր հիբրիդային գործիքները՝ Արևմուտքի և Իտալիայի դեմ հարձակումներ իրականացնելու համար»։

«Իտալիայի ինստիտուտների և ազգային անվտանգության համար սա լուրջ և անընդունելի միջամտություն է»,- ասվում է հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում