Ռուսաստան

Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը

Ռուսաստանի իշխանությունները արգելք են սահմանել դիզելային վառելիքի արտահանման վրա՝ ներքին շուկա մատակարարումները մեծացնելու համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին  հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

«Այսօր արգելք է մտցվել դիզելային վառելիքի արտահանման վրա, և դա մեզ թույլ կտա ավելացնել ներքին շուկայի մատակարարումները», - ասել նա։

Նախկինում Ռուսաստանը արգելք էր դրել դիզելային վառելիքի արտահանման վրա ոչ արտադրողների համար, սակայն այժմ Ռուսաստանը լիակատար արգելք է դրել դիզելային վառելիքի արտահանման վրա շուկայի բոլոր մասնակիցների համար։

Վերջին շրջանում Ուկրաինան պարբերաբար հարվածներ է հասցնում Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին երկրի տարբեր հատվածներում, ինչի հետևանքով երկրում բենզինի, դիզվառելիքի ներքին մատակարարումների խնդիրներ են առաջացել։ Հունիսի 29-ին էլ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանն ամբողջությամբ արգելում է երկրից բենզինի և կերոսինի արտահանումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում