Իրավունք

Գագիկ Ծառուկյանին առնչվող գործով ևս մեկ անձ կալանավորվել է

1 րոպեի ընթերցում

Գագիկ Ծառուկյանին առնչվող գործով ևս մեկ անձ կալանավորվել է

Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է ևս մեկ անձ։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Մինչ այս պահն արդեն կալանավորվել էին Գագիկ Ծառուկյանը և ևս մեկ անձ։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման հոդվածներով։

Իրավապահ մարմինները հուլիսի 6-ին խուզարկություններ էին իրականացրել Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող շուրջ 70 հասցեներում։ Խուզարկությունների ավարտից հետո Ծառուկյանը ձերբակալվել էր, իսկ հուլիսի 7-ին դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը։

Քննչական կոմիտեից հուլիսի 7-ին «Արմենպրես»-ին հայտնել էին, որ նույն գործով, բացի Գագիկ Ծառուկյանից, ևս մեկ անձ կալանավորվել է, մեկ անձ էլ ձերբակալվել է, որին ևս կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում