Շիրղոլամին անդրադարձել է հարցին, թե ինչու Էրդողանն ու Ալիևը չեն մասնակցել Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին անդրադարձել է այն փաստին, որ Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեն մասնակցել Իրանի նահատակված հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում հուլիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ դեսպանը նշել է, որ Իրանի նահատակված հոգևոր առաջնորդի հրաժեշտի արարողությանը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների ներկա չգտնվելը կապված է հենց այդ երկրների քաղաքական որոշումների հետ. այդ երկրներն իրենք են որոշում, թե ինչ մակարդակով պետք է մասնակցեն արարողություններին։

«Ես՝ որպես Իրանի քաղաքացի, կարող եմ ասել, որ մեր ակնկալիքն էր, որպեսզի Ալիևն ու Էրդողանն անձամբ ներկա գտնվեին այդ միջոցառմանը։ Այդուհանդերձ, թուրքական կողմից ներկա էր փոխնախագահը, իսկ ադրբեջանական կողմից՝ այդ երկրի խորհրդարանի նախագահը։ Ամեն դեպքում, այդ փաստը կարձանագրվի պատմական հիշողության մեջ»,- ասաց դեսպանը։

Նա հավելեց, որ Թուրքիայի պարագայում խոսվում էր այն մասին, որ վերոհիշյալ արարողությունը ժամանակային առումով շատ մոտ էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անցկացմանը Թուրքիայում, հետևաբար Ռեջեփ Թայիփ Էրդողանը զբաղված էր այդ հարցերով ու չկարողացավ անձամբ այցելել Թեհրան։ 

Հայերեն فارسی Русский 中文

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար