Սպորտ

Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին

1 րոպեի ընթերցում

Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին

Ատլանտա, ԱՄՆ

Մարզադաշտ «Ատլանտա»

1/16 եզրափակիչ

Արգենտինա-Եգիպտոս` 3:2

Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/16 եզրափակչում Արգենտինայի հավաքականըդրամատիկ պայքարում 3:2 հաշվով հաղթեց Եգիպտոսի ընտրանուն և նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  հանդիպման մեկնարկը հաջող էր եգիպտացիների համար։ 15-րդ րոպեին Յասեր Իբրահիմը բացեց հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսի միջնամասում Մոստաֆա Զիկոն կրկնապատկեց Եգիպտոսի առավելությունը՝ լուրջ դժվարությունների առաջ կանգնեցնելով գործող աշխարհի չեմպիոններին։ Առաջին կեսում Լիոնել Մեսսին նաև չկարողացավ իրացնել նշանակված 11-մետրանոց հարվածը։

Թվում էր՝ Եգիպտոսը պատմական հաղթանակի ճանապարհին է, սակայն խաղավերջում Արգենտինան ցուցադրեց բնավորություն։ 79-րդ րոպեին Կրիստիան Ռոմերոն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ ընդամենը չորս րոպե անց Լիոնել Մեսսին վերականգնեց հավասարակշռությունը։ Ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Էնցո Ֆերնանդեսը գլխի հարվածով խփեց հաղթական գոլը՝ ձևակերպելով 3:2 վերջնական հաշիվը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում